Ճապոնիայում ձկնորսը 150 հազար դոլար է որսացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 31, 2011 12:31

Կայսրության բնակչի որսացանցում արքայական որս էր հայտնվել:

Տղամարդը  երկրի հյուսիարևելայն ափերի մոտ ջրից դուրս էր քաշել փողով լեցուն պարկ: Իվեյթ մարզի Օֆունատո քաղաքում հոկտեմբերի 8-ին  սովորական հերթական որսի ժամանակ բախտավորը  150-հազարանոց  պարկ էր որսացել:

Միայն ցամաք հասնելուց հետո  է պարզել պարկի պարունակությունը` 1000 հատ 10 հազարանոց իեն: Ամենայն հավանականությամբ, պարկը ցունամիի ժամանակ է կորել:

Ի դեպ, 20 հազար մարդու կյանք խլած երկրաշարժի ու ցունամիի ժամանակ գտնվել են բազմաթիվ արկղեր` նման պարունակությամբ: Եթե 6 ամսվա ընթացքում գտածոյի տերը չհայտնվի, ապա Ճապոնիայի հասարակ քաղաքացին միանգամից կդառնա միլիոնատեր:


Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply