«Ամոթի պատ». Հյուսիսային պողոտայում կանցկացվի ընտանեկան բռնության դեմ ուղղված հերթական ակցիան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 31, 2011 15:00

Կանանց իրավունքների կենտրոնն այսօր` հոկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին, Հյուսիսային պողոտայի հրապարակի հարակից տարածքում, կազմակերպում է ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված հերթական ակցիան:

«Ամոթի պատ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում կցուցադրվի մի նկար, որի վրա պատկերված է ամուսնու եւ կնոջ միջեւ ընթացող վեճը, ինչի ականատեսն է դառնում նրանց փոքրիկ երեխան:

Անցորդներին կտրամադրվեն թղթեր ու գրիչներ եւ նրանք հնարավորություն կունենան արտահայտել իրենց վերաբերմունքը նկարում պատկերված երեւույթի վերաբերյալ: Նախատեսվում է նկարն ամբողջությամբ ծածկել անցորդների մեկնաբանություններով եւ կարծիքներով:

Ընթացքում կբաժանվեն նաեւ տեղեկատվական բուկլետներ եւ թռուցիկներ:

 

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply