Չիլիում կրկին երկարաշարժ է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 31, 2011 10:30

Չիլիի հյուսիսում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է եղել:

Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Չիլիի երկրաֆիզիկայի համալսարանի տվյալներով , երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Թալթալ քաղաքից 60 կմ հեռավորության  վրա  ու  մայրաքաղաք Սանտյագոյից 1400 կմ հյուսիս, 47 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է շատ բնակավայրերում, բնակիչները անվտանգության նկատառումներով լքել են տները:

Չիլիացիները դեռևս լավ են հիշում 8,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը, որից 2010-ի փետրվարի 27-ին  ցնցվեց ողջ երկիրը, զոհվեց 524 մարդ,  31-ն էլ համարվում է անհետ կորած: Այն ժամանակ պատճառվեց   30 մլն դոլարի վնաս:

 

Դիտվել է 1141 անգամ:
Print Friendly

Leave a Reply