Ամերիկացի փորձագետ. ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Ադրբեջանի համար դիվանագիտական բնույթի նոր հնարավորություններ է բացում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 31, 2011 8:32

Երկրի ներսում խնդիրներ ունեցող Ադրբեջանին չի կարելի անտեսել` ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի կարգավիճակի հնարավորությունները բարեփոխումների իրականացմանը ծառայեցնելու համար: Այդ մասին Turan գործակալությանն ասել է Արտաքին քաղաքական հետազոտությունների ամերիկայն ինստիտուտի (FPRI) ավագ գիտաշխատող, Թուրքիայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի փորձագետ Ջերալդ Ռոբինսը: Նրա խոսքով `ՄԱԿ-ն այնպիսի երկրներին, ինչպիսին Ադրբեջանն է, ձայն է տալիս միջազգային ասպարեզում:

«Սակայն երկիրը, որը ցանկանում է, որ իր ձայնը լսելի լինի ՄԱԿ-ի սահմաններից դուրս, կանգնած է բարդ խնդրի առջեւ եւ կարող է բախվել այն բանի հետ, որ նրան կարող են չլսել եւ անգամ ծաղրել: ՄԱԿ ԱԽ-ն Ադրբեջանի առջեւ դիվանագիտական բնույթի նոր հնարավորություններ է բացում: Այս ամենը պետք է խթան լինի թերությունների շտկման համար»,-ընդգծել է փորձագետը:

Պատասխանելով հարցին, թե ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ ընտրվելուց հետո ինչպիսի փոփոխություններ կարող են լինել Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ, Ռոբինսն ասել է, որ դա Ադրբեջանին կտրուկ հայտարարություններ անելու հնարվորությունից չի զրկում: «Սակայն այստեղ գերիշխող են աշխարհաքաղաքական իրողությունները, ուստի ես նկատելի փոփոխություններ չեմ սպասում»,-հայտարարել է  նա:

 

NEWS.am

 

Դիտվել է 1071 անգամ:
Print Friendly

Leave a Reply