Հանուն գեղեցկության կանայք ինչ ասես, որ չեն անում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 29, 2011 20:16
Իհարկե, գեղեցկությունը զոհեր է պահանջում ու մշտական փորձարարություններ, իսկ դա նշանակում է, որ սեփական արտաքինի ու երիտասարդության պահպանման համար ժամանակակից կանայք պատրաստ են ցանկացած բաղադրատոմս, մեթոդ ու միջոց կիրառել: Եվ, չնայած այսօրվա կոսմետիկ միջոցների բազմազանությանն ու մատչելիությանը, կանանց մեծամասնությունը դիմում է ու շարունակում է օգտագործել “տատիկի” մեթոդներն ու “ընկերուհու” խորհուրդները: Ամենաշատ կիրառվող միջոցներից են վարունգն ու պարկերով թեյը, որոնցից առաջինը մաշկն է սպիտակեցնում, երկրորդն էլ աչքերի այտուցը վերացնում, շատերն են շարունակում ատամները սպիտակեցնել ելակով, իսկ ոտքերի մազերը հեռացնելու համար էլ կիրառում մազերի կոնդիցիոներ, քնում են մեջքի վրա պառկած` կնճիռներից խուսափելու նպատակով, կամ էլ եղունգները սպիտակեցնում կամ էլ մազերն ամրացնում ու փայլեցնում կիտրոնահյութով: Գիտնականները չեն հերքում, որ դրանք իսկապես երբեմն շատ լավ արդյունք են տալիս:






Facebook
Tweet This
Email This Post
