Իռլանդիայում նախագահական ընտրություններում հաղթանակել է 70-ամյա բանաստեղծը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 29, 2011 19:38

Իռլանդիայի նախագահական ընտրություններում հաղթել է 70-ամյա բանաստեղծ Մայք Հիգգինսը: Իռլանդիայի ընտրական հանձնաժողովի  նախնական տվյալների համաձայն,  հոկտեմբերի 27-ին քվեարկության ընթացքում նա հավաքել է  ձայների 39,57%-ը,  վերջնական արդյունքները կհրապարակվեն կիրակի: Նրա մրցակիցը բիզնեսմեն Շոն Գալահերն է, որը ստացել է 28,5 %: Երրորդ տեղը զբաղեցրել է  ռազմականացված ձևավորումների ու Հյուսիսային Իռլանդիայի կառավարության ղեկավարի տեղակալ Մարտին Մակգինեսը, որին ընտրողների 13,72 %-ն  է ձայն տվել: Սակայն այդ երկու թեկնածուներն էլ ճանաչել են Մայքլ Հիգգինսի հաղթանակը: Ընդհանուր առմամբ նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն է առաջադրել 7 մարդ: Ինչ վերաբերում է լեյբորիստ Հիգգինսին, որն ավելի հայտնի է որպես Մայքլ Դի, ապա նա քաղաքականությամբ է զբաղվում ուսանողության տարիներից :  Աշխատել ` իռլանդական սենատում, եղել է Հուլուեյ ի քաղաքապետը: 1993-ին դարձել է մշակույթի նախարար: Նրա նշանավոր հաղթանակներից է թիվ 31 կանոնադրությունը, որի համաձայն իռլանդական ազգայնականներն ու հանրապետականները զրկվեն ԶԼՄ-ներ մուտքից:Նա հայտնի է նաև որպես գրականակետ, բանաստեղծությունների, արձակ ստեղծագործությունների, չափածոյի ու հեռուստաֆիլմերի սցենարների հեղինակ:

 

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply