Ծաղկավան գյուղում ակտիվացել են սողանքային երևույթներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 29, 2011 19:01

Հոկտեմբերի 28-ին, ժամը 14.42-ին Ծաղկավանի գյուղապետ Ն. Աթաբեկյանը դիմել է Տավուշի փրկարարական վարչություն, որ գյուղի կենտրոնական հատվածում ակտիվացել են սողանքային երևույթներ, որոնք սպառնում են փակել գյուղամիջյան ճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել Տավուշի փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քանդվել է ճանապարհի 30 գծամետր երկարությամբ ձախակողմյան կողնակը և երթևեկելի մասի գրեթե կեսը. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Ճանապարհի հետագա շահագործումը խիստ վտանգավոր է:

 

Դիտվել է 1878 անգամ:
Print Friendly

Leave a Reply