Արամ Մանուկյանը հիշողության խնդիրներ ունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 29, 2011 16:38

Վարչապետի այն հայտարությունը, թե ով մեզ հետ չհամագործակցի, կհայտնվի կոտրած տակտակի առջեւ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի կարծիքով վերաբերում է կոալիցիոն ուժերին,«որովհետեւ վարչապետի դուխը չէր հերիքի ուիշներին այդ ձեւով դիմել»: Այս մասին Մանուկյանն ասած «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում եւ նշեց, որ նման հայտարարությունը հակասում է քաղաքական էթիկային:

 

Մեր այն դիտարկմանը, որ ժամանակին Տեր-Պետրոսյանն էլ ասում էր, ով մեզ հետ չէ` դավաճան է, իսկ դրանից ավելի վաղ հայտարարում էր, ով մեզ հետ չէ` տականք է արտահայտությունը չի հակասո՞ւմ քաղաքական էթիկային, Արամ Մանուկյանը հերքեց, թե Տեր-Պետրոսյանը նման բան է ասել:

 

Մեր շարունակական պնդումներին, որ առաջին նախագահը նման հայտարարություն արել է, Մանուկյանը նախ նշեց, թե չի հիշում, հետո էլ վերջնականապես հայտարարեց, որ նման բան եղած չի կարող լինել:

 

ՀՀՇ վարչության նախագահը մեր թղթակցին խորհուրդ տվեց գտնել այդ հայտարարությունները եւ իր աչքը մտցնել:

 

Մեր փնտրտուքը երկար չտեւեց, 2008թ.-ի ողջ մամուլը հեղեցված է այդ հայտարարություններով, ուշագրավ է, որ առաջին նախագահի պաշտոնական կայքից հայտարարության այդ հատվածը գտնել չհաջողվեց, ինչպես ասում են, մի լավ խմբագրել էին: Այդուհանդերձ առանց որեւէ դժվարության մեզ հաջողվեց գտնել Տեր-Պետրոսյանի երեք տարի առաջ արված հայտարարությունը.

 

«Մենք չենք կասկածում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որևէ մարդ, որը այսօր դեմ դուրս գա ժողովրդին և չկանգնի մեր կողքին: Եթե դա չեն արել, ուրեմն` նրանք մեր ազգի տականքն են»:

 

Հիշեցնենք, որ վերջին հարնահավաքներից մեկի ժամանակ էլ, Տեր-Պետրոսյանն ասել էր, «ով այստեղ չէ, վախկոտ է»:

yerkir.am

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply