Լիբանանի վարչապետի հանձնակատարը հրաժարվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 10, 2009 18:38

haririԼիբանանի խորհրդարանի մեծամասնության ղեկավար Սաադ Հարիրին, ում հանրապետության նախագահը վստահել էր նոր, ազգային միասնության կառավարության ձևավորման պատասխանատվությունը, հրաժարվել է:

Ըստ «Ալ Արաբիա» հեռուստաընկերության` Հարիրին հայտարարել է, որ դժվարությունների է հանդիպել ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցելիս` կառավարության կազմի ու քաղաքական ուժերի ներկայացվածության չափաբաժնի հարցերի շուրջ:

Հարիրին ներողություն է խնդրել անցած 70 օրերին իրեն հանձնարարված կաբինետը չձևավորելու համար, միաժամանակ խոստացել է առաջիկա օրերին ներկայացնել կառավարության այլ կազմ: Ընդդիմությունը չէր համաձայնել Հարիրիի կազմած ցուցակին և հայտարարել էր, որ Էներգետիկայի և Հեռահաղորդակցության նախարարությունները պետք է տրվեն իրենց ներկայացուցիչներին:

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply