Սիրտում սպանված մարդը Մուամար Քադաֆին չէ. աղբյուրը Միացյալ Նահանգներում ներկայացրել է փաստեր եւ ապացույցներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 29, 2011 15:10

Լիբիական Սիրտ քաղաքում լիբիացի զինյալների ձեռքով սպանված մարդը Մուամար Քադաֆին չէ: Այս մասին հայտնում է  «Watan»-ը (ԱՄՆ)` մեջբերելով ռուս փորձագետի խոսքերը, ով ցանկացել է անհայտ մնալ:

Պարբերականը  հաղորդում է, որ «ծպտյալը»  խախտեց լռությունը եւ ասաց, որ գաղտնիք է: Ըստ նրա, սպանել են  Քադաֆիի նմանակներից մեկին` Ահմիյդ անունով:

Փորձագետը նշել է, որ ունի «խարդախությունը» բացահայտող  ապացույցներ, դրանցից ամենածանրակշիռը Քադաֆիի ձերբակալման տեսանյութն է: Շատերը կհաստատեն, որ Քադաֆիին գերի վերցնելիս ամպամած էր եւ հորդառատ անձրեւ էր տեղում: Այնինչ կադրերում արեւոտ է, ավազախառն  քամի է նկատվում:

Քադաֆիի մազերը սեւ են:  Այդ կադրերում մենք տեսնում ենք, որ մազերի գույնը մոտ է սրճագույնին: Դիակը, որը զննման է ներկայացվել  հիվանդանոց, սեւ մազերով է:

Փորձագետը նաեւ նշեց, որ դիակը, որը տեղափոխվել է հիվանդանոց, երկու հրազենային վերք ուներ: Մեկը  ականջից վերեւ, մյուսը որովայնի վրա: Իսկ տեսաժապավենում մենք տեսնում ենք եւս մեկ վերք գլխին:

Մուամար Քադաֆին, ասել է ռուսաստանցին, նախկինում որովայնի հատվածում վիրահատվել է, ինչից հետո խոր սպի է մնացել: Իսկ ցուցադրված դիակի վրա այդպիսի սպի չկար: Եւ վիրաբուժական միջամտության ոչ մի այլ հետք էլ չկար:

NEWS.am

 

Դիտվել է 1261 անգամ:
Print Friendly

Leave a Reply