Հրամանագիր գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 29, 2011 13:25

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր Արմո Ծատուրյանին` իր դիմումի համաձայն, գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին:
Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Անդրանիկ Խաչատրյանին Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` Անդրանիկ Խաչատրյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար:

 

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply