Մուամար Քադաֆիին սպանել է մի 18-ամյա լիբիացի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 29, 2011 12:33
Մուամար Քադաֆին զոհվել է 18-ամյա պատանու ձեռքով: Արաբական հեռուսաալիքները ցուցադրել են կադրեր, որտեղ Ազգային անցումային խորհրդի գրոհայինների ուսերին նստած երիտասարդ լիբիացի Ահմեդ աշ-Շայբանին, որը նա պնդում է, որ հենց ինքն է սպանել գնդապետին: Ընդ որում, Լիբիայի նորահայտ հերոսը ձեռքում բռնել է 9 մմ-անոց ատրճանակ, որն իբր մինչ Քադաֆիին սպանելը, խլել է նրա ձեռքից: Ըստ տեղեկությունների, Քադաֆիին մահից առաջ ծաղրի են ենթարկել: Նրան կենդանի են բռնել, սակայն կատաղած ապստամբները սկզբում ծեծել են գնդապետին, ապա ինչ որ մեկը մի քանի անգամ կրակել է նրա վրա: Իսկ քունքին արձակված գնդակի հեղինակն էլ երիտասարդ աշ-Շայբանին է:






Facebook
Tweet This
Email This Post
