Կարեն Կարապետյանի հրաժեշտը «ֆեյսբուքցիներին»
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 29, 2011 11:42Ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Այն պայմանավորված է այլ աշխատանքի տեղափոխվելու, ինչպես նաև անձնական բնույթի պատճառներով, որոնցով հանրությանը ուշադրությունը չեմ ուզում զբաղեցնել:
Որոշումը ես կայացրել եմ շատ դժվարությամբ , և հայտնում եմ ամենայն պատասխանատվությամբ , որ այն որևէ քաղաքական կամ ներիշխանական տարաձայնությունների ենթատեքստ չունի, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Կրկին հաստատում եմ, որ որոշումը պայմանավորված է միմիայն անձնական հանգամանքներով:
Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և Երևանի ավագանուն ՝ ինձ վերապահված վստահության համար, ինչը ես քաղաքապետի լիազորությունների շրջանակում փորձել եմ արդարացնել:
Շնորհակալություն բոլոր երևանցիներին, քաղաքապետարանի թիմին, բոլոր գերատեսչություններին ու կազմակերպություններին, որոնք սատար կանգնեցին մեր նախաձեռնություններին ու ծրագրերին:
Միաժամանակ ներողամտություն եմ հայցում անավարտ մնացած գործերի ու պարտավորությունների համար, ինչպես նաև այն սպասելիքների ու ծրագրերի համար, որ ուներ երկրի բարձրագույն իշխանությունը և հանրությունը իմ պաշտոնավարման հետ կապված:
Ես շատ-շատ եմ սիրում ձեզ, և դեռ շատ բան ունենք անելու միասին, և անելու ենք մեր սիրելի Երևանի ու մեր երկրի համար»:
Այս հրապարակմանը արդեն «լայք» է տվել մոտ 1000 հոգի, իսկ 424-ը մեկնաբանություն թողել հրապարակման տակ:
http://www.facebook.com/Karen.Karapetyan/posts/213082168761123







Facebook
Tweet This
Email This Post
