Հայաստանից` սոսկ չորս մասնակից շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 29, 2011 9:44
Հայաստանը շախմատային երկիր է համարվում, սակայն նոյեմբերի 17-ին Բրազիլիայում մեկնարկելիք այդ մարզաձևի պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունում կունենանք սոսկ 4 մասնակից: Համեմատելու համար հայտնենք, որ սահմանակից Ադրբեջանի ներկայացուցիչներն այդ ստուգատեսում կլինեն 17-ը:
Ինչևէ, Հայաստանի պատիվը կպաշտպանեն գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Ռոբերտ Աղասյանը, Հովհաննես Գաբուզյանը և միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը: Առաջին երկուսը կխաղան մինչև 18 տարեկան, իսկ մյուսները` մինչև 16 տարեկան շախմատիստների մրցաշարերում:






Facebook
Tweet This
Email This Post
