Թուրքիայում ձերբակալվել է ադրբեջանական մաֆիայի ղեկավարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 29, 2011 9:05

Թուրքիայում ձերբակալվել է 14 մարդ, ովքեր 63 հոգուց յուրացրել էին 2 միլիոն թուրքական լիրա (1 միլիոն 150 հազար դոլար), գրում է Qafqazinfo կայքը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:

«Հանցագործ խմբավորման ղեկավար «Նեքո» մականունով հայտնի Նիջաթ Քերիմովը եւ նրան օժանդակող անդամները, վիրուսային ծրագրեր ուղարկելով մարդկանց համակարգիչներին եւ հեռախոսներին, կարողացել են իմանալ նրանց բանկային հաշիվները: Ազգությամբ ադրբեջանցի «Նեքոյի» ղեկավարությամբ գործող հանցավոր խմբավորումը 63 հոգուց յուրացրել էին 2 միլիոն թուրքական լիրա (1 միլիոն 150 հազար դոլար): Ինտերնետ հանցագործությունների եւ համակարգեի մասնաճյուղի ղեկավարության տաս ամիս տեւած հետաքննության արդյունքում հաջողվել է ձերբակալել հանցագործներին»,-գրում է  Qafqazinfo-ն:

 

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply