Օձի արյունը սիրտ աճեցնելու ոգեթուրմ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 28, 2011 23:07

Օձի արյունը նպաստում է  սրտի չափսերի մեծացմանը: Այդպիսի եզրահանգման են եկել պիթոնի արյան պլազմայի ներգործությունը մկան օրգանների վրա փորձարկող   գիտնականները , որոնք աշխատել են  Python molurus լաբորատորիայում մեծացրած պիթոնների հետ: Բնության մեջ այդ օձերը կանոնավոր չեն սնվում, կարող են քաղցած մնալ շաբաթներով, իսկ երբեմն էլ հաջողվում է  մեծ քանակությամբ որս հայթայթել, որը շատ հաճախ չափսերով խիստ մեծ է լինում : “Հանկարծակի” սնունդը մարսելու համար նրանց օրգանիզմը մեծ փոփոխությունների է ենթարկվում. Նյութափոխանակության ինտենսիվությունը 40 անգամ բազմապատկվում է , իսկ շատ օրգանների չափսեր էլ` այդ թվում նաև աղիքներն ու սիրտը, կրկնապատկվում են: Նման փոփոխություններն անհրաժեշտ են, որպեսզի  օրգանիզմը մուտք գործող հսկայական քանակությամբ սննդարար նյութերը կարողանա բաշխել ողջ օրգանիքզմում:

 

 

Դիտվել է 1362 անգամ:
Print Friendly

Leave a Reply