«Էրեբունի» օդանավակայան ժամանեց մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 28, 2011 21:08
Քիչ առաջ Թուրքիայի Էրզրում քաղաքից Երևանի «Էրեբունի» օդանավակայան ժամանեց մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը: 30 րոպե անց կներկայացնենք ֆոտոռեպորտաժ աղետի գոտուց:Հիշեցնենք, որ ժամը 14.00-ին Երևանի «Էրեբունի» օդանավակայանից Թուրքիայի Էրզրում քաղաք էր ուղևորվել ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ (100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ և 7000-ից ավելի անկողնային պարագաներ) տեղափոխող Իլ-76 ինքնաթիռը։
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով կան զոհեր ու ավերածություններ։
Հոկտեմբերի 27-ին Հայաստանը դիվանագիտական խողովակներով ստացել էր Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։






Facebook
Tweet This
Email This Post
