Քադաֆիի սպանված որդու Գերմանիայում գտնվող վիլաները վաճառում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 28, 2011 20:03

Մուամար Քադաֆիի որդու` Սեյֆ ալ-Արաբայի  2 վիլաները վաճառում են Մյունխենում: Մի առանձնատունը, որը զբաղեցնում է 540 քառ մետր տարածք, գտնվում է Մյունխենի հեղինակավոր թաղամասերից մեկում` Բոգենհաուզենում, իսկ մյուսը` Վալդպեռլախում: Սեյֆ ալ-Արաբան զոհվել է 2011-ին` Տրիպոլիի հրետանակոծության ժամանակ:  Bild պարբերականի տվյալներով, առանձնատների տարածքում պատրաստվում են լիբիական հյուպատոսություն բացել: Լիբիայի դեսպանատան ներկայացուցիչն ասել է, որ երկու առանձնատներն էլ պետության սեփականություն են համարվում ու այնտեղ մտադիր են հյուպատոսություն բացել, եթե ԳԴՀ-ի արտգործնախարարությունը հավանության արժանացնի գաղափարը: Լիբիայի նախկին առաջնորդի ընտանիքը  Բոգենհաուզենի վիլլան գնել է 2009-ի մարտին, երբ նախկին տերը` ոմն խոշոր բանկատեր հրաժարվեց դրանից: Ձևականորեն այն  գրանցվել է որպես հյուրեր ընդունելու նստավայր: Իսկ երկրորդ վիլան գնել են 2006-ին: Ընդհանուր առմամբ դրանց համար վճարելով 10 մլն  եվրո:  Այս առանձնատներում հաճախ էր իջևանում Սեյֆը, երբ սովորում էր Մյունխենում: Գերմանիայում 6 շենք կա , որոնք պատկանում են Լիբիային:

 

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply