Դելիի դպրոցում հրմշտոցից երեխաներ են զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 10, 2009 18:55

Տեսարան Դելիից· երեխաները դպրոց են շտապում անձրևից հետո

Տեսարան Դելիից· երեխաները դպրոց են շտապում անձրևից հետո

Առնվազն 5 երեխա է մահացել Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրմշտոցից: 30-ից  ավել  երեխա մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Բժիշկները նրանցից 5-ի վիճակը կրիտիկական են համարում:

Ըստ պաշտոնական տվյալների` հրմշտոցն առաջացել է դպրոցի աստիճանների վրա, երբ մի խումբ աշակերտուհիներ  իջնելիս բախվել են  բարձրացող տղաների հետ:

Նախորդ գիշեր Դելիում հորդառատ անձրև էր տեղացել, և դպրոցում ջուր էր լցվել:

Տեղեկություն կա նաև, որ խուճապահար փախուստը դպրոցից սկսել է այն բանից հետո, երբ դասարաններում տարհանման մասին կարգադրություն է եղել` էլեկտրալարերի կարճ միացման պատճառով:

Շրջանի ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում` պարզելու պատահարի պատճառները: Դպրոցը շրջափակված է:

Հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որտեղ այժմ գտնվում են տուժած աշակերտները, ասել է, որ պատահարի պահին դպրոցում եղել է 1300-1400 աշակերտ և  4-5 ուսուցիչ:

Դիտվել է 1022 անգամ:
Print Friendly

Leave a Reply