Քաղաքապետի պարտականությունների կատարումը դրվել է քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի վրա
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | October 28, 2011 19:34
“Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի 45–րդ հոդվածի 2–րդ կետի 3–րդ ենթակետի համաձայն` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 28–ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Նույն օրենքի 48–րդ հոդվածի 2–րդ կետի համաձայն` քաղաքապետի պարտականությունների կատարումը դրվել է քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի վրա` մինչև օրենքով սահմանված կարգով նոր քաղաքապետի ընտրությունը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն