Հայաստանի օլիմպիականները կկրեն ռուսական հանդերձանք

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 28, 2011 19:30

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն   2011թ. հոկտեմբերի 28-ին Երևանում համագործակցության պայմանագիր կնքեց Ռուսաստանի  ,,Ֆորվարդ,, մարզահագուստի ֆիրմայի  հետ: Այդ կազմակերպությունը Հայաստանի հավաքականներին  կտրամադրի իր արտադրանքը` մինչև 2014-ի դեկտեմբերի 31-ը: Պայմանագրով ֆիրմայի  մարզահանդերձանքը կկրեն ինչպես ՀՀ օլիմպիական թիմերը,այնպես էլ միջազգային օլիմպիական կոմիտեի /ՄՕԿ/ հովանու ներքո անցկացվելիք  միջոցառումների մասնակից Հայաստանի ներկայացուցիչները: Բազմաթիվ պարգևների է արժանացել ,,Ֆորվարդը,,: Մեկ հավաքածուն բաղկացած է շուրջ 30 անուն ապրանքատեսակից: 2003 թվականից ,,Ֆորվարդի,, արտադրանքն են հագնում Ռուսաստանի 60 մարզաձևերի 200 հավաքականները և պարօլիմպիկի մարզիկները: Ֆիրման մշտապես քայլում է ժամանակակից նորաձևության նշանաբանով և մարզաշխարհում հայտնի է նաև բարեգործություններով: Հայաստանին հատկացվելիք հավաքածուն արդեն մտել է արտադրություն: Աշխատել են մարզական նորաձևության  փորձառու մոդելավորողներ: Անվանատեսակների վրա  կլինեն  հայերեն և անգլերեն լեզուներով նշագրեր, մեր երկրի խորհրդանիշերը. եռագույնը ,զինանշանը, Հայաստան, ՀԱՕԿ անունները և այլն: Հայաստանի մարզիկները  հագուստն առաջին անգամ կկրեն 2012թ.` Լոնդոնի օլիմպիական խաղերում: Երևանում  երկկողմ  պայմանագիրը ստորագրեցին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը և ,,Ֆորվարդի,, տնօրեն Վադիմ  Շտոլլերը: Վերջինն իր ելույթում  առանձնապես գուհունակություն հատնեց վստահության համար,ակնածանքով խոսեց ՀԱՕԿ-ի նախագահի,հայ մարզիկների,մարզիչների մատուցած ծառայությունների մասին`  մեծ սպորտում ունեցած հաջողությունների համար: ,,Ֆորվարդի ,, համար պատիվ է ՀԱՕԿ-ի պես հւսալի գործընկերոջ հետ պայմանագիր կնքելը: Մոսկվացի հյուրը համոզված է,որ իրենց արտադրանքը նոր լիցք կհաղորդի, հաղթանակի կմղի հայ օլիմպիականներին` լոնդոնյան խաղերում: Ուշագրավ էր Գ. Ծառուկյանի խոսքը: Նա ասաց,որ հոբելյանական` 30-րդ խաղերում Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը կլինի  20-րդ դարի` մեր երկրի  լավագույն մարզիկ  Ալբերտ Ազարյանը: Նա յուրատեսակ թալիսման է համարվում մեր հավաքականի համար և այս մասին ապացուցվեց Պեկինի խաղերում,որտեղից մեր թիմը վերադարձավ 6 մեդալ նվաճած: ՀԱՕԿ-ի նախագահը չի կասկածում, որ Լոնդոնի մարզահանդեսում մերոնց հաջողությունն ավելի ծանրակշիռ կլինի և նվաճվելիք մեդալներն ավելի ազնիվ մետաղից ձուլված կլինեն: Այդ գործին կնպաստի մեր գործընկեր ,,Ֆորվարդի,, արտադրանքը, որը Հայաստանի օլիմպիականներին հաջողություն կբերի: Գ. Ծառուկյանը նաև  ասաց, որ ,,Ֆորվարդի,, նախաձեռնությամբ, ՀԱՕԿ-ի հովանու ներքո, Հայաստանում կստեղծվի վաճառքի կենտրոն: Սա նշանակում է, որ  մեր համագործակցությունը շարունակական բնույթ կունենա  ու  փոխշահավետ կլինի:

ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply