Մեքսիկական թմրակարտելի հաշվապահը պարզվեց,որ կին է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 28, 2011 19:29

Մեքսիկայում ձերբակալվել է խոշորագույն թմրակարտելի` “Լոս Զետասի”ենթադրյալ ֆինանսական տնօրեն: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը հենվելով իշխանությունների հայտարարության վրա:

Ձերբակալումը իրականացրել են  մեքսիկական ծովային հետևակի ուժերը: 29-ամյա  կասկածյալ մեքսիկուհի Կարմեն դել Կոնսուելո Սաենսի(Carmen del Consuelo Saenz) հետ ձերբակալվել են  ևս տաս  թմրակարտելի  ենթադրյալ անդամներ:

Հետաքննության տվյալների համաձայն ,Սաենսը  վերահսկում էր “Լոս   Զատեսի” ֆինանսական հոսքերը Մեքսիկայի հարավում: Նա անձամբ էր ստանում  հանցավոր կազմակերպության գործունեության գումարը` ներառյալ թմրամիջոցների առևտուրը, մաքսանենգությունը,շանտաժը և հափշտակումը: այդ փողերը օգտագործվում էին մեքսիկական պաշտոնյաներին կաշառելու համար:

“Լոս  Զետասը” Մեքսիկայի ամենահանցավոր կազմակերպություններից մեկն է: Նա գործում է երկրի արևմտյան ափերին:  Վերջին տարիներին նրա զոհերի թիվը հասնում է մի քանի հարյուրի:

 

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply