Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը հասել է Էրզրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 28, 2011 19:06

Այսօր, ժամը 14.50-ին Էրզրում քաղաքում վայրէջք է կատարել ՀՀ կառավարության կողմից Թուրքիա մարդասիրական օգնություն տանող օդանավը։

Ներկայումս ինքնաթիռը բեռնաթափվում է, և այդ աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո օդանավը կվերադառնա Երևան։

Հիշեցնենք, որ ժամը 14.00-ին Երևանի «Էրեբունի» օդանավակայանից Թուրքիայի Էրզրում քաղաք էր ուղևորվել ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ (100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ և 7000-ից ավելի անկողնային պարագաներ) տեղափոխող  Իլ-76 ինքնաթիռը։

***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով կան զոհեր ու ավերածություններ։

Հոկտեմբերի 27-ին Հայաստանը դիվանագիտական խողովակներով ստացել էր  Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply