La Croix. Վան` հնագույն հայկական մայրաքաղաք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 28, 2011 18:55

«Թուրքիայի արեւելքում երկրաշարժի զոհերի մեծ մասը քրդեր են: Վանի տարածաշրջանում քրդերը հաստատվել են 1915թ. հայ բնակչության ցեղասպանությունից հետո, որոնք դարեր շարունակ բնակվում էին այդ տարածքում:

Անատոլիայի խոշորագույն Վանա լիճը  ինչ-որ ժամանակ «Հայաստանի ծովերից» մեկն էր եւ գտնվում էր պատմական Հայաստանի կենտրոնում, միջնադարում նույնիսկ Վանա լճի ափին էին գտնվում  արքայի եւ կաթողիկոսի նստավայրերը:

Հնագույն Վարագավանքը, որտեղ Սբ Հռիփսիմեն Քրիստոսի իսկական խաչից մի կտոր էր տեղադրել, եւս գտնվում է այդ տարածքում:  Լճի Աղթամար կղզում  է  գտնվում 9-րդ դարի Սբ Խաչ եկեղեցին, որը գրեթե մեկ հարյուրամյակ բարձիթողի վիճակում էր, իսկ հիմա գործում է որպես թանգարան: Ամբողջ աշխարհով մեկ տարածված հայերը ձգտում են ուխտի գալ այստեղ:

Վան քաղաքը 380 000  բնակչությամբ տեղակայված է  ներկայիս երկրաշարժի էպիկենտրոնից 20 կմ հեռավորության վրա եւ 1915թ. եղել է թուրքական բանակի դեմ հայկական դիմադրության կենտրոններից մեկը»:

NEWS.am-ը ներկայացնում է ֆրանսիական La Croix պարբերականում հրապարակված` Վանի մասին պատմող հոդվածը.

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply