Կարևորվել է կրթության եվրոպական որակի և ստանդարտի ապահովումը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 28, 2011 17:03

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Մոնպելիեի ակադեմիայի ռեկտոր Քրիստիան Ֆիլիպին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մոնզելեկին: Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է կրթության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության  ամրապնդումը: Նշելով, որ մեր պետությունը կարևորում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությունը, նախարարն ընդգծել է. “Մենք շահագրգիռ ենք, որ Ֆրանսիական համալսարանն իր շարունակական գործունեությամբ կրթության եվրոպական որակ և ստանդարտներ ապահովի Հայաստանում”:  Մոնպելիեի ակադեմիայի ռեկտոր Ք. Ֆիլիպին նշել է, որ  Մոնպելիեի ակադեմիան պատրաստակամ է համագործակցել ֆրանսաիական համալսարանի և Հայաստանի այլ բուհերի` մասնավորապես ԵՊՀ-ի և  Ագրարային համալսարանի հետ: ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է երկու երկրներում դիպլոմների փոխճանաչման գործընթացը և ընդգծել միջբուհական համագործակցության խորացման և զարգացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմնադրելուն, ինչպես նաև  հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանն  առնչվող այլ հարցեր:

 

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply