Ղափամա

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | October 28, 2011 10:29

Բաղադրությունը

1 միջին չափսի դդում

1 բաժակ բրինձ

1 բաժակ չրեր

1 բաժակ ընկուզեղեն

2 ճաշի գդալ յուղ

դարչին, բահար, աղ:

Պատրաստման եղանակը

Կտրել դդմի գլուխն այնպես, որ կափարիչ լինի: Ապա մաքրել դդմի միջուկը: Մանրացնել չրերն ու ընկուզեղենը և տաքացնել յուղի մեջ: Ավելացնել բրինձը, համեմել և լցոնել դդումն այնքան, որ կեսին հասնի: Լցնել ջուրը` ծածկելով բրինձը: Ծածկել դդմի բերանը իր իսկ կափարիչով և եփել փռի մեջ մարմանդ կրակով, մինչև ջուրը ներծծվի և բրինձն ու դդումը եփված լինեն:

«Հացը լեռներում. Հայոց տոները» գրքից

 

Դիտվել է 5041 անգամ:
Print Friendly

Leave a Reply