Ավստրալիան թողարկել է 1 միլիոն դոլար անվանական արժեքով և ավելի քան 1 տոննա քաշով ոսկեդրամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 28, 2011 16:28

Ավստրալիայի գանձապետարանը  թողարկել է  ոսկյա դրամ, որի նմանը չի եղել աշխարհում : Իհարկե,   նումիզմատերի  հավաքածուի մեջ նա դժվար թե հայտնվի, քանի որ  այն կշռում է  1012կգ, տրամագիծը ` 80սմ  և հաստությունը  12 սմ  է: Այս մասին հաղորդում է   ИТАР-ТАСС-ը:

«Ոսկու» նոմինալը   նույնպես հսկայական է ` 1 միլիոն ավստրալիական դոլար :  Բայց այն բավականին ցածր է դրամի փաստացի գնից, որը հասնում է 53 և կես միլիոն ավստրալիական դոլարի  (մոտ  55 միլիոն ԱՄՆ դոլար ):

Նրա վրա պատկերված է  մեծ կարմրահեր կենգուրու, որը աշխարհի ամենամեծ կենգուրուն է: Դրամի  հակառակ երեսին , ինչպես Բրիտանական միության մյուս երկրներում, որոնց թվում  է նաև Ավստրալիան, պատկերված է թագուհի Ելիզավետա  II-ի պատկերը, ով այսօր  ավստրալիական Պերտեում բացել է  Միության գագաթնաժողովը:

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply