«2012թ. բյուջեն` նախընտրական և ընտրակաշառքներն օրինականացնող բյուջե». Ս.Սաֆարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 28, 2011 15:41

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ 2012թ. բյուջեն որակեց` իբրև նախընտրական և ընտրակաշառքներն օրինականացնող բյուջե. “Տարիներ շարունակ չլուծված, չկատարված պարտականությունները վերջապես ծափ֊-ծիծաղով, մի բաժակաճառով, մի գովքով, ուղղակի այդ շրջանակներում կներկայացնեն, իսկ վերջում կտուժի փոքր ու միջին բիզնեսը”,-ասաց նա:

Հարյուր մեկ միլիարդի չափով հարկեր գանձելու վերաբերյալ Սաֆարյանն ասաց. «Անգամ մանկահասակ երեխային է պարզ, որ այս հարկահավաքությունը կատարվելու է առաջին հերթին փոքր ու միջին բիզնեսի հաշվին”,-ասաց նա` հայտարարելով, թե արդեն մեկ տարի է, ինչ երկրի խնդիրները թողած, իշխանությունը զբաղված է “մագաղաթաբանությամբ` հուշագրեր թարմացնելով”:

Վարչապետի` կոտրած տաշտակի առջև հայտնվելու հայտարարությունը Ստյոպա Սաֆարյանը մեկնաբանեց հետևյալ կերպ. “Այսինքն, ով մեզ հետ չէ, մոտ չէ կերակրատաշտին”:

 

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply