Կարեն Կարապետյանը հաստատել է իր հրաժարականի մասին լուրը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | October 28, 2011 14:59
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հաստատել է, որ որոշել է հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից: Կարեն Կարապետյանն այդ մասին ասել է «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հետ բացառիկ հարցազրույցում: «Որոշումն ինձ դժվար է տրվել»,- ասաց Կարապետյանը` հավելելով, որ իր հրաժարականը քաղաքական բնույթ չի կրում և ներքին տարաձայնություններ երբևէ չեն եղել: -Այս պաշտոնից հեռանալը դեռ չի նշանակում թիմից հեռանալ»:
Կարապետյանի խոսքով, մոտ մեկ տարի առաջ, երբ համաձայնես ստանձնել Երևանի քաղաքապետի պաշտոնը, հնարավոր չէր կանխատեսել այն դրդապատճառները, ինչի համար այժմ հրաժարական է տալիս:






Facebook
Tweet This
Email This Post
