ՈւԵՖԱ-ն վերանայել է Իտուրալդե Գոնսալեսի կայացրած որոշումը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 28, 2011 14:51
ՈւԵՖԱ-ն վերանայել է մրցավար Իտուրալդե Գոնսալեսի (Իսպանիա) Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայացած Իռլանդիա- Հայաստան (2:1) հանդիպման ժամանակ կայացրած սխալ որոշումներից մեկը և փոխել այն: Էյդեն Մակգիտին Մխիթաչյանի հետ պայքարում խախտել էր կանոնները, սակայն դեղին քարտի էր արժանացել Քեյտ Էնդրյուսը: Այժմ արդեն պատժվել է այդ միջադեպի իսկական մեղավորը: Ընդ որում, մինչև այդ երկու ֆուտբոլիստներն էլ մեկական դեղին քարտ էին վաստակել: Այսպիսով, Էստոնիայի հավաքականի հետ նոյեմբերին կայանալիք անցումային խաղը բաց կթողնի Էնդրյուսը:
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան դիմել էր ՈւԵՖԱ-ի ղեկավարությանը, որպեսզի չեղյալ հայտարարվի Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիին հանիրավի ցույց տրված կարմիր քարտը, սակայն մերժում էր ստացել:






Facebook
Tweet This
Email This Post
