Հրայր Կարապետյանը զարմացած է անտրամաբանական աշխատավարձերից
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 28, 2011 14:49
Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանն անդրադարձավ դատավորների և դսատախազների բարձր աշխատավարձերն օրենքով ամրագրելու հարցին: Նա հայտարարեց, թե իրենք դեմ չեն, որ այդ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը, բայց դեմ են, որ միայն նրանցը բարձրանա:
“Բավական չէ՞ ամեն տարի ուշադրություն դարձնել դատավորների և դատախազների աշխատավարձերին,-զարմանում է պատգամավորը,-ժամանակին էլ մի նախագիծ կար, որով առաջարկվում էր, անգամ, պատգամավորների աշխատավարձերը բարձրացնել: Կարծում եմ, որ պատգամավորների աշխատավարձերը պիտի բարձրանան ամենավերջում, երբ որ բոլորինը կբարձրանան”:
Հրայր Կարապետյանը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ նվազագույն աշխատավարձը չի համապատասխանում կենսաապահովման նվազագույն զամբյուղի իրական մակարդակին` ընդգծելով, այն պետք է կազմի ոչ թե 32 ooo դրամ, այլ 61 ooo. “Այսինքն այն, ինչ անհրաժետ է մարդուն նվազագույն գոյատևման համար”,-ասաց նա:
Ի դեպ, աշխատավարձերի առումով Հրայր Կարապետյանին մի միտք էլ է անհանգստացնում, թե օրինակ, ինչքանո՞վ է նորմալ, որ հանրապետության նախագահը կամ Աժ նախագահն ավելի քիչ աշխատավարձ են ստանում, քան ասենք, օրինակ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և այլ հանձնաժողովների նախագահները. “Տրամաբանակա՞ն է, արդյոք, որ բարձր պաշտոնյան ավելի ցածր աշխատավարձ է ստանում, քան իրենից ցածր պաշտոնյան, կարծում եմ` անտրամաբանական է”,-ասաց նա:






Facebook
Tweet This
Email This Post
