Արդյոք Թումասյանը զղջացե՞լ է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 28, 2011 14:27
Եկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլային թիմի պաշտպան Դենիս Թումասյանը հայտնել է , որ վնասվածքի պատճառով բաց կթողնի ֆուտբոլի Ռուսաստանի 1-ին խմբի առաջնության 2-րդ շրջանի մնացած հանդիպումները: Նա նշել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու չի հրավիրվել մասնակցելու ֆուտւբոլի Հայաստանի ազգային հավաքականի վերջին երկու հանդիպումներին: Նա նաև ասել է, որ հույս ունի, որ 2012-ին կրկին կհրավիրվի Հայաստանի հավաքական:
Պարզաբանենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը օգոստոսի վերջին Անդորայի և Սլովակիայի խաղերին նախապատրաստվելու համար թիմ էր հրավիերել նաև Թումասյանին, սակայն վերջինս չէր ներկայացել ուսումնամարզական հավաքի: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ հայտնել էր, որ նա չի խաղա Հայաստանի հավաքականում: Թերևս, ֆուտբոլիստը զղջացել է: Իսկ թե ինչ կլինի հետո, դժվար է ասել:






Facebook
Tweet This
Email This Post
