Գալուստ Սահակյանի կարծիքով աղանդներն ավելի վտանգավոր են, քան Ադրբեջանի հորջորջած պատերազմները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 28, 2011 14:12

Ըստ ՀՀԿ-ի խորհրդարանական ղեկավար Գալուստ Սահակյանի, եկեղեցուն գույքահարկից ազատելու հետ կապված վեճը կայանում է ընդամենը նրանում, որ դրանով կրճատվում են համայնքի ֆինանսական աղբյուրները. “Իսկ որ եկեղեցին պետք է հզորացնել, դա ակնհայտ է, քանի որ այսօր աղանդները մեր երկրի համար ավելի վտանգավոր են, քան Ադրբեջանի հորջորջած պատերազմները”,-ասաց նա խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ:

“Անկախ”-ի հարցին, թե այդ դեպքում ինչպես պետք է լուծել մյուս կրոնական կառույցների հնարավոր նույնանման պահանջը, Գալուստ Սահակյանն ասաց. “Պետք է կտրուկ լինենք: Ինչի՞ համար են այդ կոնվեցիաները, եթե մենք պետք է մեր ազգային դիմագիծը կորցնենք: Ժողովրդավարական բոլոր չափանիշներն ընդունում ենք, բայց եթե կան խնդիրներ, որոնք պիտի վնասեն մեր ազգային դեմքն ու բարոյականությունը, պիտի կարողանանք հաշվի նստելով լուծումները գտնել”:

Եկեղեցապատկան կառույցների վիճահարույց ցանկի վերաբերյալ նա նշեց. “Այդ խնդիրը կա, կառավարությունն աշխատում է, մենք էլ ենք աշխատում, կբերվի այնպիսի տեսքի, որ տեսքը բոլորին բավարարի”:

 

 

Դիտվել է 685 անգամ:
Print Friendly

Leave a Reply