Գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանի հանդիպումը Բաթումիի քաղաքապետի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 28, 2011 15:53

Հոկտեմբերի 27-ին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը (Վրաստան) հանդիպում է ունեցել Բաթումիի քաղաքապետ Ռոբերտ Չխեիձեյի հետ:

Ներկայացնելով Բաթումիի զարգացման հեռանկարները` քաղաքապետ Չխեիձեն ընդգծել է մշակութային, տնտեսական եւ զբոսաշրջության ոլորտներում Հայաստանի համապատասխան գերատեսչությունների եւ գործարար շրջանակների հետ համագործակցությունը ընդլայնելու քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը:

Կողմերը քննարկել են առեւտրատնտեսական եւ մշակութային  կապերի զարգացման հեռանկարները, զբոսաշրջիկության բնագավառում որակական առաջընթացի հնարավորությունները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

 

 

Դիտվել է 710 անգամ:
Print Friendly

Leave a Reply