Ավտովթարներ

Օրվա լուր | | October 28, 2011 13:45
Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում,  Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 16-րդ կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտուց դուրս եկած  «ՎԱԶ-21105» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-21214»-ի վարորդը և ուղևորը, «ՎԱԶ-21105»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 01.00-ին, Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել   «Ֆոլքսվագեն Գոլֆ» և  «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դեու Նեքսիայի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 01.50-ին, Սայաթ Նովայի և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում իրար են բախվել «Շևրոլետ»   և   «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 1132 անգամ:
Print Friendly

Leave a Reply