Վարչապետն ընդունել է Կոնստանտին Բիրյուլինին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 28, 2011 13:33

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Կոնստանտին Բիրյուլինին: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացքից` ընդգծելով, որ այն կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցային հարաբերություններում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Նշենք, որ այսօր Երևանում ավարտվում են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի աշխատանքները, որոնք մեկնարկել էին հոկտեմբերի 24-ին: Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը:

Դիտվել է 1543 անգամ:
Print Friendly

Leave a Reply