Դիակ` հրդեհված ավտոմեքենայում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 28, 2011 13:37
Հոկտեմբերի 28-ին, ժամը 01.50-ին,  ոստիկանության Մալաթիայի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի տակ ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը «Հաղթանակ» կամրջի տակ` Թաիրով փողոցի աջակողմյան հատվածի ոչ երթևեկելի մասում, հայտնաբերել է «ՎԱԶ-2105»  մակնիշի կարմիր  գույնի այրվող ավտոմեքենա:
Նույն օրը, ժամը 02.05-ին, հրդեհը մարելուց հետո, ավտոմեքենայի կիսաայրված սրահի հետևի նստելատեղին` պոլիէթիլենային
տոպրակներով, սրբիչով, ծածկոցով և կպչուն ժապավենով փաթաթված վիճակում, հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 61-ամյա Վրեժ Գրիգորյանի  դիակը` գլխի մասում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքների հետքերով:
Նշանակվել է դատաբժշկական
փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply