Վրաերթից մահացել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 28, 2011 13:35
Հոկտեմբերի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ԿաՄԱԶ-43105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Դուդկոյի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա Արաքսյա  Մուրադյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 12.10-ին, «Տոյոտա Կորոլա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 08.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 72-ամյա Սաղաթել Ստեփանյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 22.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 26-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 45 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՈւԱԶ-2206» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա մի աղջկա, իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց, ապա ներկայացել ոստիկանության Գյումրիի բաժին:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 752 անգամ:
Print Friendly

Leave a Reply