Աժ-ում ուսումնասիրել են զոհված զինծառայողների ծնողների բողոքները և նոր առաջարկներ ներկայացրել համապատասխան մարմիններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 28, 2011 13:46

Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հաձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հայտարարեց, որ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ խորհրդարահում տեղի ունեցած հանդիպումն անհետևանք չի մնացել:

“Մենք քննել ենք ծնողների ներկայացրած բոլոր դիմումները` առանձին-առանձին, անգամ տասը-տասներկու տարի առաջ տեղի դեպքերը, կազմել ենք մի թղթածրար, որը քննարկել ենք ԱԺ փոխնախագահ պարոն Նիկոյանի հետ, ուսումնասիրել օմբուդսմենի հետ և յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ պաշտոնական նամակով մեր առաջարկություններն ենք ներկայացրել ՀՀ զինվորական դատախազին, զինվորական ոստիկանության պետին, գլխավոր դատախազին, ՊՆ քննչականի պետին և մի դրվագով էլ` առողջապահության նախարարին` նոր դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու հետ կապված”,-ասաց Կարապետյանը:

Նրա հավաստամբ, իրենք հետամուտ են լինելու, որպեսզի այդ խնդիրներն ուշադրության տակ լինեն:

Դիտվել է 775 անգամ:
Print Friendly

Leave a Reply