Հայաստանն աջակցում է երկրաշարժից տուժած Թուրքիային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 28, 2011 13:23
Այսօր, ժամը 12.00-13.00-ի սահմաններում, Երևանի Էրեբունի օդանավակայանից ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները Իլ-76 ինքնաթիռով Թուրքիայի Էրզրում քաղաք կտեղափոխեն ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ. 100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ և 7000-ից ավելի անկողնային պարագաներ։
Ցանկացողները 12.30-ից կարող են այցելել էրեբունի օդանավակայան` իրենց հետ ունենալով լրագրողական վկայականներ։






Facebook
Tweet This
Email This Post
