ՀԴՄ-ների քանակի ավելացմամբ`Պետեկամուտների կոմիտեն լրացուցիչ հավաքել է 5 մլրդ դրամ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 10, 2009 17:04

7552_am_1Գործադիրն այսօր կառավարության նիստում որոշել է «Հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանության անցկացում և  պարգևավճարների տրամադրում» ծրագրի 4-րդ եռամսյակի բոնուսների համար նախատեսված 543 մլն 500 հազար  դրամը տեղափոխել  2009թ. երրորդ եռամսյակ.  9 ամսում նախատեսված գումարը բավարար չէ` ապահովելու քաղաքացիներին տրվող պարգևավճարները։

«Այս որոշումով արձանագրում ենք, որ մեր սպասածից շատ ավելի մեծ հոսք կա դեպի Պետական եկամուտների կոմիտե,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը,- 50 հազար քաղաքացի ստացել  և  ստանալու է բոնուսները։ Նաև արձանագրում ենք, որ  կոմիտեն այս միջոցառման շնորհիվ արդեն իսկ լրացուցիչ հավաքել է 5 մլրդ դրամ»:

Գործադիրն այսօր հավանություն է տվել Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար կարճաժամկետ մուտքի արտոնագրերը փոխադարձաբար վերացնելու համաձայնագրի կնքմանը: Համաձայնագրով Հայաստանի  և  Ֆրանսիայի  քաղաքացիներն իրենց երկրի դիվանագիտական անձնագրով առանց արտոնագրի կարող են մուտք գործել մյուս կողմի պետության տարածք՝ առաջին մուտքի օրվանից սկսած՝ վեց ամսվա ընթացքում 90 օր ընդհանուր տեւողությունը չգերազանցող մեկ չընդհատվող կամ բազմակի այցերով:

Այսօր քննարկվել է նաև ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2010թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակը.    գործադիր մարմինների ղեկավարները պարտավորվել են մեկշաբաթյա ժամկետում  ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ:

Հավանություն է արժանացել երեխաների և  դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարությանը, դրա ներդրման 2010-2015թթ. գործողությունների ծրագիրն ու 2010-2012թթ. գործողությունների ծրագիրը՝ ֆինանսական գնահատմամբ։

Կառավարության որոշմամբ` առաջիկա  սեպտեմբերի 14-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխվել է շաբաթ՝ սեպտեմբերի 12-ը։

Դիտվել է 1308 անգամ:
Print Friendly

Leave a Reply