Թունավորվել են պահածոյից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 28, 2011 12:32

Հոկտեմբերի 28-ին`ժամը 08.00-ին,  տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորման նախանշաններով ‘’Արմենիա’’ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 4/2 շենքի 10-րդ բնակարանի բնակիչ,1987 թվականին ծնված Լուսիկ Հակոբյանը:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Նույն օրը սննդային թունավորման նախանշաններով (նախնական տվյալներով տուժածները թունավորվել են պահածոյից) Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել Չիվա գյուղի բնակիչներ`1967 թվականին ծնված Արիստակես, 1992 թվականին ծնված Նարինե  Ասատրյանները և 1975 թվականին ծնված Մաքրուհի Պետրոսյանը,իսկ քացախաթթվից թունավորումով Ջերմուկ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Ջերմուկ քաղաքի բնակիչ,1948 թվականին ծնված Վալիտովա Բիբի-Սարա-Գիլֆանովան: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply