Ձյան պատճառով փակ ճանապարհներ չկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 28, 2011 12:15
Հոկտեմբերի 28-ի ժամը 11.00-ի դրությամբ հանրապետությունում եղանակի վատթարացման հետևանքով փակ ճանապարհներ չկան. այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից:
Անցած գիշերվա ընթացքում ձյան կամ անձրևի տեսքով առատ տեղումները շարունակվել են Մեղրիի / ձյան շերտի հաստությունը` 40-45 սմ/, Գորիսի / ձյան շերտի հաստությունը` 10-15 սմ/, Սիսիանի, Վայքի, Ապարանի, Արարատի, Սևանի տարածաշրջաններում: Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց:
Նշված բոլոր տարածաշրջանների ճանապարհներին իրականացվում են տեղումներից մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:






Facebook
Tweet This
Email This Post
