Անգլիացին Լուսինը ՉԹՕ-ի հետ է շփոթել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 28, 2011 9:26
Դեպքը պատահել է Հարթֆորդշիր կոմսությունում: Տեղի բնակիչը զանգահարել է արտակարգ պատահարների ծառայություն ու հայտնել, որ իր տան վերևում` երկնքում, լուսատու օբյեկտ է հայտնվել:
Տղամարդը փրկարար ծառայության օպերատորին հայտնել է, որ չճանաչված թռչող օբյեկտն ուղիղ իր վրա է գալիս: Նա հավելել է, որ շարժիչի ձայն բացարձակ չի լսվում, ուստի օբյեկտը իրենից մեծ հեռավորության վրա է: Տվյալ հայտարարությունն արձանագրվել է, սակայն 3 րոպեից տղամարդը կրկին զանգահարել ու հայտնել է , որ սխալվել է:
«Ես կարծում էի, թե ինչ որ անսովոր ու տարօրինակ բան եմ տեսել, իսկ իրականում այդպես չէ: Չեք հավատա, սակայն դա ընդամենը Լուսինն էր»,- ասել է բրիտանացին օպերատորին:






Facebook
Tweet This
Email This Post
