Մուամար Քադաֆին աշխարհի ամենահարուստ մարդն է ճանաչվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 28, 2011 9:13
Ավելի վաղ հայտնված հայտարարությունն այն մասին, որ Քադաֆին Լիբիայից դուրս է բերել 200 մլրդ դոլար, վկայում է, որ նա եղել է ամենահարուստ մարդն աշխարհում:
Առաջ Forbes-ի 2010-2011 վարկանշային աղյուսակում աշխարհի ամենահարուստ մարդու կարգավիճակում առաջին հորիզոնականը զբաղեցնում էր մեքսիկացի մեդիամագնատ Կառլոս Սլիմը: Սակայն, նրա կարողությունը Քադաֆիի ունեցվածքից երեք անգամ քիչ է: Քադաֆին 10 անգամ ավելի հարուստ է եղել, քան Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալան:
Բռնապետը պահում էր իր հավաքած գումարները Լիբիայի կառավարական ֆինանսական հիմնարկներում, ինչպես նաև արտասահմանյան բանկերում:






Facebook
Tweet This
Email This Post
