Մարսելի դատարանն արգելել է քաղաքում հսկայական մզկիթի կառուցումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 28, 2011 9:06

Մարսելի դատարանը հոկտեմբերի 27-ին չեղյալ է հայտարարել քաղաքում հսկայական մզկիթի կառուցման  թույլտվությունը, որտեղ միաժամանակ կարող էին աղոթք անել 7 հազար հավատացյալներ:

Մզկիթի շինարարությունը պետք է սկսվեր դեռևս մեկուկես տարի առաջ, սակայն բնակիչներն ու ձեռնարկատերերը մեկը մյուսի հետևից բողոք ներկայացրին: Նրանք իրենց երկյուղները հայտնեցին հսկայական կառույցի կապակցությամբ (այն պետք է 25 մետր բարձրություն ունենար), որը Մարսելի  ճարտարապետական կերպարին չի ներդաշնակվում: Դատարանն այդ երկյուղները հիմնավորված ճանաչեց:

Մարսելը բնակչության թվով Ֆրանսիայի  երկրորդ քաղաքն է. 850 հազար բնակիչների  1/3-ը  մահմեդականներ են:

 

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply