Սաուդյան Արաբիայի նոր թագաժառանգ է նշանակվել 78-ամյա արքայազն Նաիֆը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 28, 2011 8:56
Սաուդյան թագավորական ընտանիքը նոր թագաժառանգ է նշանակել գրեթե մեկ շաբաթ առաջ մահացած 85-ամյա Սուլթան բեն Աբդել Ազիզյի փոխարեն: Նոր թագաժառանգը 78-ամյա արքայազն Նաիֆն է: Մինչև այժմ նա ՆԳ նախարարն էր, իսկ հիմա ստացել է պետության ղեկավարի պաշտոնը: Նաիֆը գլխավորել է թագավորության արմատական իսլամիստների դեմ պայքարը, սակայն հայտնի է որպես պահպանողական հայացքների տեր: Մասնավորապես, նա անդրդվելի է մի հարցում. դեմ է Սաուդյան Արաբիայի կանանց քվեարկելու իրավունք տալուն:






Facebook
Tweet This
Email This Post
