Կարեն Կարապետյանին հրապուրիչ գործ են առաջարկել Մոսկվայում. Տարոն Մարգարյանը նոր քաղաքապե՞տ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 27, 2011 22:35
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին տեղեկությունները, ըստ ամենայնի, հաստատվում են:NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել եւ մոտ ապագայում տեղափոխվելու է Ռուսաստան: Այնտեղ նրան ռուսաստանյան գազային համակարգում աշխատանքի հրապուրիչ առաջարկ են արել, եւ Կարապետյանը բարձր պաշտոն է զբաղեցնելու «Գազպրոմ» ընկերությունում: Նախքան Երեւանի քաղաքապետ դառնալը Կարեն Կարապետյանը «Գազպրոմի» կազմում ընդգրկված «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրենն էր, եւ լուրջ կապեր ունի Ռուսաստանի բիզնես-շրջանակներում:
Մեր աղբյուրը նշեց, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնում Կարապետյանին կփոխարինի ներկայիս փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինս օրվա ընթացքում չէր պատասխանում զանգերին, այնուհետ ընդհանրապես անջատեց հեռախոսը եւ նրանից մեկնաբանություններ ստանալը դարձավ անհնարին:
Կարեն Կարապետյանի հրաժարականի եւ նոր քաղաքապետի նշանակման լուրերը չէին մեկնաբանում նաեւ Երեւանի քաղաքապետարանում:






Facebook
Tweet This
Email This Post
