Լիբիայի ԱԱԽ.Քադաֆիի մարդասպանը կկանգնի դատարանի առաջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 27, 2011 20:47

Մուամար Քադաֆիի սպանողը կկանգնի դատարանի առաջ, խոստացել են Լիբիայի ԱԱԽ-ի ներկայացուցիչները: Այսպես են պատասխանել լիբիական իշխանությունները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Իանա Մարտինի հայտարարությանը:

 

Նա .ասել է,որ “Մուամարի և Մուտասիմի  սպանության հանգամանքները պահանջում են հետաքննություն”:

Սկզբից ասվեց,որ գնդապետը մահացել է ամերիկյան ռմբակոծիչից ստացած վերքերից, երբ ավտոշարասյունով փորձում էր հեռանալ Սիրտ քաղաքից:

Ավելի ուշ հայտնվեց տեսանյութ, որտեղ երևում է ,որ նրան սպանել են:

Մի ուրիշ վարկածով նրան սպանել է տասնութամյա  Շայբանին , բազմաթիվ  տեսանյութերից պարզ է դառնում ,որ մահից առաջ Քադաֆիին երկար տանջել են  և հետո անարգել են դիակը:

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը դատապարտեց Քադաֆիի կյանքի վերջին րոպեների ցուցադրությունը հեռուստատեսությամբ: “Քադաֆիի համարյա ամբողջ ընտանիքին  սպանեցին , դիակը  ցույց տվեցին աշխարհի բոլոր ալիքներով, հնարավոր չէր նայել առանց զզվանքի: Դա ինչ բան է  ”,- վրդովվել է նա: Նրա կարծիքով, լրագրողական հանրությունը պետք է հասկանա,որ այն ինչ իրենք անում են առաջին հերթին պետք է կրեն բարոյական պատասխանատվություն:

 

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply