Վրաստանն Արևմտյան Հայաստանի վանքերի վրացապատկանությունն է ուսումնասիրում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 10, 2009 16:51

Սամվել Կարապետյան

«Վրացիները լուրջ հավակնություններ ունեն հայկական հուշարձանների հանդեպ,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ՀՀ մասնաճյուղի տնօրեն Սամվել Կարապետյանը,- Վրաստանը մշակված քաղաքականություն է տանում  Արևմտյան Հայաստանի հուշարձանները սեփականացնելու համար»:

Կարապետյանն ասում է, որ վերջերս պատմական Հայաստանի Տայք նահանգ  (ժամանակակից Թուրքիայի Արտվին նահանգը) են այցելել մի խումբ «վրացի ուխտագնաց արվեստի գործիչներ», որի մասին  վրացական «Ախալի տաոբա» թերթը գրում է`  այցի նպատակը պատմական արմատների հետ ծանոթությունն է:

«Վրաստանի հավակնությունները հայկական հուշարձանների նկատմամբ դրսևորվել են դեռևս Խորհրդային Միության սկզբնավորման տարիներին, այլ ոչ թե 40-50-ական թվականներին»- ասում է ճարտարագետը:

Կարապետյանի խոսքով` տասնյակ տարիներ վրացական կողմը  հատուկ հետազոտություններ  է  անում, աշխատում են  իրենց  գործին գիտակ գիտնականներ` Արևմտյան Հայաստանի  հուշարձաններն ու եկեղեցիները վրացականացնելու համար:

«Հիմա խումբն աշխատում է Օշկի վանքի և Իշխան գյուղի տաճարի վրա. «Ուխտագնաց» խումբը 80 մտավորականներից է կազմված, ուսումնասիրությունները վերջացնելուց և վանքն ու տաճարը «իրենցը դարձնելուց հետո» կտպագրվի հաստափոր տեղեկատու գիրք»,-տեղեկացնում է Կարապետյանը:

Նա ասում է, որ ինքն այդ տեղանքում ուսումնասիրությունների ժամանակ երբ զրուցում էր տեղացիների հետ, նրանք կոչում էին` վանք և ոչ թե էգրեսիա (վրացերեն եկեղեցի). «դա խոսում է այն մասին, որ տեղացիներն իրենցից անկախ խոստովանում է են, որ տարածքը և հուշարձանները հայկական են»:

Հայկական կողմից Տայք նահանգն ուսումնասիրել է միայն  Տիրան Մարությունը, բայց մնացել է կիսատ.  չի կատարվել հուշարձանների հաշվառում:

«Մենք բացակա ենք ամեն տեղից, մենք լուր չունենք մեր մշակույթից, նույնիսկ վախենում եմ դրա մասին բարձրաձայնել, մշակույթը ազգերին հասնելի լեզուն է, մենք պետք է աշխատենք մեր մշակութային պատկանելության զգացումը ուժեղ պահելու համար»,-ասում է Կարապետյանը:

Դիտվել է 2229 անգամ:
Print Friendly

Leave a Reply